Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մենք գործ ունենք նենգ հակառակորդի հետ»

«Մենք գործ ունենք նենգ հակառակորդի հետ»
10.04.2018 | 00:35

Երկու շաբաթ առաջ «Իրատեսի» հետ հարցազրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտարարել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունենում թուրք-ադրբեջանական գործողությունների աշխուժացում։ Երկու պետությունների միջև կնքված ռազմական համաձայնագրի շրջանակներում Հայաստանից 60 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում զինուժի և ռազմական տեխնիկայի կուտակում, անցկացվում են ռազմական զորավարժություններ, Նախիջևանում տեղադրված է ադրբեջանական տիեզերական արբանյակային երկու կայաններից մեկը, որն ունի ռազմահետախուզական գործառույթներ։ «Հայաստանի դեմ բացառված չէ ռազմական գործողությունների սանձազերծում երկու ճակատով»,- փաստել էր դեսպանը։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Փաստորեն, դեսպանի կանխատեսումները, ցավոք, իրականանում են: Մինչդեռ շատ քաղաքական գործիչներ մշտապես վստահեցնում են, թե Հայաստանին նման վտանգ չի սպառնում, և հարկ չկա դրամատիկական պատկերներ ներկայացնելու: ՊՆ հայտարարության մասին մի քանի հարց ուղղեցինք ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ:

-Ինչպե՞ս եք գնահատում նախիջևանյան վերջին միջադեպը:
-Նախ նշեմ, որ իմ կանխատեսումները հիմնված են կոնկրետ փաստերի, իսկ եզրահանգումները` ադրբեջանա-թուրքական արդի քաղաքականության փիլիսոփայության և գործելակերպի վրա։ Չեմ բացառում, որ ազերի-թուրքական (ես նրանց իրարից չեմ տարանջատում) այս գործողությունը «հարմարեցված» էր Հայաստանի նախագահական ինաուգուրացիային և կարող է կրկնվել մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այնպես որ, պետք լինել պատրաստ և զգոն։ Մենք գործ ունենք նենգ և անտրամաբանական վարքագծի տեր հակառակորդի հետ։
-Դուք կրկին այն կարծիքին եք, որ Նախիջևանից մեզ սպառնացող վտա՞նգ գոյություն ունի։
-Միանշանակ։ Վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս գտնվող պետությունների համար։ Կրկնում եմ, մենք կանգնած ենք նեոօսմանական և պանթուրքական դոկտրինի իրագործման վտանգի դեմ հանդիման, և պետք է լայնորեն ահազանգել այս մասին միջազգային մասշտաբներով և բոլոր հնարավոր միջոցներով։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ